Նաիրիտցիները որոշել են այլևս չհանդիպել Երվանդ Զախարյանին
Ինչպես ավելի վաղ գրել էինք, այսօր՝ ժամը 11.00–ից, ՀՀ նախագահական նստավայրի դիմաց հերթական բողոքի ակցիան են իրականացնում «Նաիրիտ» գործարանի նախկին և ներկա աշխատակիցները։
Մեր թղթակցի փոխանցմամբ՝ Բաղրամյան 26–ից գործարանի հինգ ներկայացուցիչ գնացել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ հանդիպման։ Վերադարձածները, սակայն, չեն հուսադրել ցուցարարներին. նախարարը որևէ նոր բան չի հայտնել աշխատավարձերի պարտքի մարման ժամկետների մասին՝ նշելով, որ դեռ շարունակում են բանակցել Միջպետական բանկի հետ, և պարտքերի մարումը կիրականանա կա՛մ գործարանի գույքի վաճառքից, կա՛մ Միջպետական բանկի հետ հարաբերությունների կարգավորումից հետո, երբ «Նաիրիտ»-ի բաժնետոմսերը վերադարձվեն ՀՀ-ին, և ամբողջ գույքը գրավից հանվի։ Նշվել է, մասնավորապես, Կապույտ լճից գործարան եկող խողովակաշարի վաճառքի մասին։
Նաիրիտցիները որոշել են այսուհետև չհանդիպել նախարարի հետ, իսկ խնդրին լուծում տալու համար պատրաստ են անգամ անժամկետ նստացույց սկսել նախագահական նստավայրի դիմաց։

7or.am