Արևային մարտկոցներով ինքնաթիռը վայրէջք է կատարել Չինաստանում
«Ինտերֆաքս»–ի տեղեկացմամբ՝ արևային էներգիայով աշխատող շվեյցարական «Solar Impulse 2» ինքնաթիռը վայրէջք է կատարել չինական Չունցինում։
«Մեզ հաջողվեց»,–գրել են նախագծի կազմակերպիչները «Թվիթթերի» իրենց միկրոբլոգում։
Շուրջերկրյա ճանապարհորդության մեկնած օդանավը Չինաստան է հասել Մյանմայից։ Սպասվում է, որ հաջորդ փուլում այն կթռչի Նանկին՝ Չինաստանի արևելք, որից հետո էլ կհատի Խաղաղ օվկիանոսն, ու ցած կիջնի Հավայան կղզիներում։
«Solar Impulse 2»–ը կարող է երկար ժամանակ թռչել արևի էներգիայի հաշվին՝ չխածսելով և ոչ մի գրամ վառելիք։ Օդանավն օգտագործում է մարտկոցներում «ամբարված» էներգիան և բարձրություն հավաքում ցերեկային ժամերին։
Ինքնաթիռը վարում են էներգիայի այլընտրանքային աղբյուրով խանդավառված օդաչուներ, շվեյցարացի Բերտրան Պիկարը և Անդրե Բորշբերգը։

7or.am