Աշխարհ

31.03.2015 00:11


Թբիլիսիում գործարարի են սպանել

Թբիլիսիում գործարարի են սպանել

Թբիլիսիում մոտոցիկլետով անհայտ անձնավորությունը կրակել է գործարար Բեսո Խարձիանիի վրա՝ նրա տան դիմաց։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Խարձիանին մահացել է:

«Новости Грузия»-ն հիշեցնում է, որ նա Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կուսակից Գիա Ուդեսիանիի հետ տուրիստական բիզնեսի հետ կապված լարված հարաբերություններ ուներ։ Նշվում է, որ Գիան ցանկացել է «փայ մտնել», սակայն Խարձիանին մերժել է, ինչի արդյունքում անգամ հայտնվել է բանտում՝ թմրանյութերի վաճառքի մեղադրանքով:

Խարձիանիի հարազատներն էլ կարծում են, որ սպանության պատճառ նաև կարող էր լինել նախկին նախագահի ակտիվ քննադատ լինելը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը