«Հայ ժողովրդին վերացնելու թուրքերի բոլոր ջանքերը տապալվել են». կոնգրեսական
«asbarez»-ի փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ այդ թեմային ծավալուն անդրադարձ է կատարել ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը։
«Մարդկության ողջ պատմության ընթացքում սրա պես դաժան պահ չի եղել: Անցյալի բոլոր սպանդներն ու հետապնդումներն աննշան են թվում 1915թ. հայերի կրած տառապանքների համեմատ»,–գրել է իր հայանպաստ գործունեությամբ հայտնի կոնգրեսականը՝ ընդգծելով, որ «հայ ժողովրդին վերացնելու թուրքերի բոլոր ջանքերը տապալվել են. հայ ազգը շարունակում է հպարտ ապրել»:
Շիֆը հիշեցրել է նաև անցյալ ամիս իր գործընկերների հետ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ներկայացրած օրինագծի մասին, որը կոչ է անում ԱՄՆ նախագահին ջանքեր գործադրել, «որպեսզի Թուրքիայի ու Հայաստանի կառավարությունների միջև այնպիսի հարաբերություններ հաստատվեն, որոնք հիմնված կլինեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության պատմական փաստի լիարժեք ընդունման վրա»։

7or.am