Աշխարհ

31.03.2015 10:40


Արքայազն Ուիլյամը՝ շտապ օգնության ուղղաթիռի օդաչու

Արքայազն Ուիլյամը՝ շտապ օգնության ուղղաթիռի օդաչու

Բրիտանացի արքայազն Ուիլյամն, իբրև օդաչու, աշխատանքի է անցել շտապ օգնության ծառայություններ իրականացնող «Bond Air Services» ընկերությունում։ Այս մասին նշվում է թագավորական ընտանիքի՝ նախօրեին տարածած հայտարարությունում.

«Քեմբրիջի դուքսն այսօրվանից աշխատանքի անցավ «Bond Air Services»–ում»։

Հավանաբար, Ուիլյամը վերապատրաստման դաընթացներ կանցնի, որից հետո՝ արդեն այս ամռանը, կանցնի իր պարտականությունների կատարմանն Արևելյան Անգլիայի տարածքում։

«Bond Air Services» ընկերությունը շտապ օգնության խոշորագույն օպերատորներից է Միացյալ Թագավորությունում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը