Աշխարհ

31.03.2015 09:55


Պորոշենկոն ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Ուկրաինային ոչ մահացու զենքի մատակարարման հարցը

Պորոշենկոն ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Ուկրաինային ոչ մահացու զենքի մատակարարման հարցը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ քննարկել է Ուկրաինային ոչ մահացու ռազմական օգնության տրամադրման հարցը։ Այս մասին, «Գազետա»–ի փոխանցմամբ, նշվում է ուկրաինացի առաջնորդի պաշտոնական կայքում։

«Մենք ձգտում ենք ստեղծել ժամանակակից ուկրաինական բանակ, որն ունակ կլինի պաշտպանել երկիրն ագրեսորից։ Պաշտպանական զենքը խաղաղության գործիք է և ոչ թե պատերազմի»,–ասել է Պորոշենկոն։

Նա նաև նշել է, որ «համատեղ, համաձայնեցված գործողություններն ուկրաինա–ամերիկյան ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում փոխշահավետ բնույթ ունեն, իսկ ընթացիկ տարում ծրագրված ուկրաինա–ամերիկյան զորավարժությունները նշանակալի արդյունք կտան»։

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մեծամասնության առաջնորդ Քևին Մաքքարթիի խոսքերով՝ Ուկրաինային աջակցում են ԱՄՆ ինչպես Հանրապետական, այնպես էլ Ժողովրդավարական կուսակցությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը