Աշխարհ

31.03.2015 09:30


Նեմցովի գործով ձերբակալվածներին մեղադրել են պատվերով սպանության մեջ

Նեմցովի գործով ձերբակալվածներին մեղադրել են պատվերով սպանության մեջ

Քննիչները ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով ձերբակալված հինգ անձին էլ մեղսագրում են կատարված ոճիրը։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքային դատարանը՝ նշելով, որ սպանությունը կազմակերպվել է հանցավոր խմբի կողմից, և եղել է պատվերով։

«Ինտերֆաքս»–ը հայտնում է, որ Անզոր Գուբաշևը և Զաուր Դադաևը մեղադրվում են ՌԴ ՔՕ 222–րդ հոդվածի 3–րդ մասով (հանցագործություն՝ իրականացված կազմակերպված խմբի կողմից), իսկ մյուսները՝ Համզաթ Բահաևը, Թամերլան Էսկերխանովը և Շահիթ Գուբաշևը՝ ՔՕ 222–րդ հոդվածի 2–րդ մասով (նախնական պայմանավորվածությամբ)։

Հիշեցնենք՝ Բորիս Նեմցովը մեջքին ստացած կրակոցներից մահացավ փետրվարի 28–ի գիշերը մայրաքաղաքի կենտրոնում՝ Մեծ Մոսկվորեցկի կամրջին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը