Լրահոս

31.03.2015 00:40


4 ավտոմեքենա վրաբեր ձյան պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը

4 ավտոմեքենա վրաբեր ձյան պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը

Մարտի 30-ին, ժամը 19.31-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի մոտակա անտառում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրակարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Լիճք համայնքին հարակից տարածքից դուրս են բերել Գ. Ա.-ին պատկանող «Նիսան» մակնիշի 72 QA 222 պ/հ ավտոմեքենան:

***

Մարտի 30-ին, ժամը 17.12-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի Մերձավան գյուղում ԶԻԼ մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԶԻԼ 131» մակնիշի 43 SL 236 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Մ.):

***
Մարտի 30-ին, ժամը 12.25-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Գործարանային փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում երկու ավտոմեքենա արգելափակվել են ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2106» մակնիշի 22 LF 104 պ/հ (վարորդ` Ս. Խ.) և «ՎԱԶ 2121» մակնիշի 13 OO 726 պ/հ (վարորդ` Ս. Հ.) ավտոմեքենաները:

***
Մարտի 30-ին, ժամը 10.22-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շենկանի-Ռյա Թազա ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում 4 ավտոմեքենա վրաբեր ձյան պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են «Նիսան» մակնիշի 25 ՍՍ 995 պ/հ (վարորդ` Զ. Ն.), «ՈւԱԶ» մակնիշի 232 SL 926 պ/հ (վարորդ` Հ. Գ.) և «Ջիպ» մակնիշի 73 ZZ 707 պ/հ (վարորդ` Ա. Չ.) ավտոմեքենաները (3 ուղևոր):

***
Մարտի 30-ին, ժամը 08.48-ինահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Լուսագյուղ-Ապարան ավտոճանապարհին` Ապարան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Աուդի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել ճամփեզրի արգելապատնեշին, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում արգելափակումից դուրս են բերել Ա. Զ.-ին պատկանող «Աուդի» մակնիշի 35 VL 479պ/հ ավտոմեքենան:

***
Մարտի 30-ին, ժամը 08.34-ին քաղաքացի Մկրտչյանից ահազանգ է ստացվել, որ Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհին՝ չհասած ոսկու հանքեր, ձնաբքի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Մ-11 միջպետական ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 34-րդ կմ-ից մինչև 41-րդ կմ ընկած հատվածում արգելափակումից դուրս են բերել 4 մարդատար ավտոմեքենա (14 ուղևոր):

***
Մարտի 30-ին, ժամը 07.44-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից դեպի ավազի հանք տանող ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Սևանի փողոցի սկզբնամասում արգելափակումից դուրս են բերել Ա. Կ.-ին պատկանող «ԳԱԶ 2410» մակնիշի 62 SL 347 պ/հ ավտոմեքենան:

***
Մարտի 30-ին, ժամը 06.51-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին կան արգելափակված ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա՝ 10 ուղևորով:

Այս խորագրի վերջին նյութերը