Աշխարհ

30.03.2015 17:30


Թուրքական ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մարոկկոյում

Թուրքական ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մարոկկոյում

«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ «Turkish Airlines» ավիաընկերության ուղևորափոխադրող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Կասաբլանկայի օդանավակայանում ռումբի մասին ահազանգի պատճառով։

321 ուղևորով «Boeing 777-300»–ը Ստամբուլից Տոկիո էր թռչում Սև ծովի վրայով, երբ բորտուղեկցորդուհին զուգարանի դռան վրա «C4 Kargo» գրությունն է նկատել, որը տեսականորեն ռումբի առկայություն էր հուշում ինքնաթիռի բեռների խցում։

Օդանավի ղեկավարն օդակայան վերադարձի թույլտվություն է խնդրել անվտանգության նկատառումներով։

Մասնագետները ստուգել են օդանավում գտնվող ողջ ուղեբեռը, սակայն որևէ ական չեն հայտնաբերել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը