Թալանել են №177 հիմնական դպրոցը, որտեղ սովորում են նաև Տարոն Մարգարյանի երեխաները (լուսանկար)
Ավան վարչական շրջանում գտնվող Գալինա Ստարովոյտվայի անվան №177 հիմնական դպրոցում գողություն է տեղի ունեցել։ Գողացել են դպրոցի համակարգիչները։
«7օր»–ի այս տեղեկությունը հաստատել են նաև ՀՀ քննչական կոմիտեից։ Մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը մեզ հետ զրույցում հայտնել է, որ դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ 177–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ և 3–րդ կետերով։
–Հափշտակված համակարգչային տեխնիկան հայտնաբերվել է հարակից տարածքում։ Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի կամ անձանց ինքնությունը,–նշել է նա՝ ավելացնելով, որ առավել մանրամասն տեղեկատվություն, նախաքննության շահերից ելնելով, այս պահին չի կարող տրամադրել։
Դեպքը տեղի է ունեցել մարտի 21–ի՝ լույս 22–ի գիշերը։ Հատկանշական է, սակայն, որ մինչ օրս այս հանցագործության մասին պաշտոնական տեղեկատվություն պատկան մարմինների կողմից չի հրապարակվել։
Ավելացնենք նաև, որ այս դպրոցում են սովորում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որդիները և դուստրը։
Ի դեպ, սա Ավան վարչական շրջանի՝ այդ հատվածում տեղի ունեցած գողության միակ դեպքը չէ։ «7օր»–ի տեղեկություններով՝ վերջին ամիսների ընթացքում այնտեղ թալանել են մանկական ժամանցային մեկ կենտրոն, առևտրային մեկ կրպակ, մի կրպակ էլ թալանելու փորձ է կատարվել, սակայն դռան կողպեքը բացել չկարողանալու պատճառով գործը չի հաջողվել ավարտին հասցնել։

7or.am