Տնտեսական

30.03.2015 14:33


Ծագումնաբանները կխաչասերեն ձմերուկն ու խավարասերներին

Ծագումնաբանները կխաչասերեն ձմերուկն ու խավարասերներին

Գենետիկորեն ձևափոխված սնունդը չափազանց վտանգավոր է մարդու առողջության համար։ Այսօր հրավիրված ասուլիսում «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանն ասել է, որ հնարավոր ռիսկերը դեռ ամբողջապես չեն հաշվարկվել:

Բնապահպանը հիշեցրել է խորհրդային ժամանակաշրջանի անեկդոտներից մեկը, թե մի օր ծագումնաբանները կխաչասերեն ձմերուկն ու խավարասերներին, որ ձմերուկի կորիզները կտրելուց հետո խավարասերների պես փախչեն:

–ԵՄ–ին հաջողվեց հորմոն պարունակող սննդի առաջ փակել ճանապարհը, բայց գենետիկորեն ձևափոխված սննդի առաջ՝ ոչ,–ասել է նա։

Իսկ Էկո-ակումբի նախագահ Հրանտ Սարգսյանը չի բացառում, որ Հայաստանում էլ է վաճառվում գենետիկորեն ձևափոխված սնունդ, ինչի պատճառով պետությունը ստիպված է լինում ամեն տարի նոր սերմացու գնել:

Ասուլիսի մեկ այլ բանախոս, Հայկական բուսաբանական ընկերության նախագահի տեղակալ Գոհար Օգանեզովան էլ նշել է, որ, օրինակ, լոլիկի ցրտադիմացկուն տեսակ ստանալու համար կարող են դրա մեջ ներարկել սառը ջրերում ապրող ձկների դիմացկունության գենը։

–Ռիսկային դաշտ է,-ընդգծել է նա:

Այսինքն, օրինակ, ձկից ալերգիա ունեցող մարդը, առանց իմանալու, կարող է ձկան օրգանիզմով լոլիկ ուտել և վնասել իր առողջությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը