Հարուցվել է քրեական գործ հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ հակառակորդի կողմից հայ ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ։
29.03.2015թ.՝ ժամը 15:20-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի հրազենից արձակած կրակոցից մարմնական վնասվածք է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Հովսեփ Սամսոնի Անդրեասյանը:
Զինհոսպիտալում վիրահատության ժամանակ՝ ժամը 17:45-ի սահմաններում, Հ.Անդրեասյանը մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Հարուցվել է քրեական գործ հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ