Նեմցովի սպանության գործով ևս մեկ կասկածյալ է ի հայտ եկել
Ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով նոր կասկածյալ է ի հայտ եկել՝ Ռուսլիկ անունով։ Այս մասին հաղորդում է «Коммерсантъ»–ը՝ հղում անելով քննչական խմբին մոտ կանգնած իր աղբյուրներին։
Նշվում է, որ կալանավորված Զաուր Դադաևի խոսքով՝ Ռուսլիկն այդ հանցագործությունը կատարելու համար ատրճանակն ու ավտոմեքենան է տրամադրել։ Բացի այդ, Նեմցովի սպանությունը կատարողներին նա 5մլն ռուբլի է խոստացել։
Ընդգծվում է, որ Ռուսաստանի քննչական կոմիտեին հաջողվել է պարզել Ռուսլիկ ներկայացած անձնավորության ինքնությունը, սակայն առայժմ դա չի հրապարակվում։
Հետաքննության տվյալներով՝ հենց նա կարող է լինել սպանության կազմակերպիչը և պատվիրատուն։
Ներկա դրությամբ՝ այդ անձնավորության հանդեպ հետախուզում դեռևս հայտարարված չէ։

7or.am