ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 28-ին՝ ժամը 10.45-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աղավնատուն գյուղում գտնվող քարհանքում վարորդները վիճաբանում են: Մեկնած օպերատիվ խումբը նշված արտադրամասում կատարած զննությամբ, քար կտրող մեքենայի վրայից, հայտնաբերել է 2 փաթեթ` 9.6 գ և 3.9 գ մարիխուանա թմրամիջոցի նմանվող չորացված և մանրացված դեղնականաչավուն զանգվածներով: Պարզվել է, որ դրանք պատկանում են 1965 թ. ծնված Ալբերտ Ա.-ին: Նույն օրը՝ ժամը 13.45-ին, Ալբերտ Ա.-ն բերման է ենթարկվել բաժին և հայտնել, որ զանգվածները պատկանում են իրեն, պատրաստել է կանեփի բույսերից, իր օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Թմրամիջոց՝ քարի արտադրամասից
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 28-ին՝ ժամը 10.45-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աղավնատուն գյուղում գտնվող քարհանքում վարորդները վիճաբանում են:
Մեկնած օպերատիվ խումբը նշված արտադրամասում կատարած զննությամբ, քար կտրող մեքենայի վրայից, հայտնաբերել է 2 փաթեթ` 9.6 գ և 3.9 գ մարիխուանա թմրամիջոցի նմանվող չորացված և մանրացված դեղնականաչավուն զանգվածներով:
Պարզվել է, որ դրանք պատկանում են 1965 թ. ծնված Ալբերտ Ա.-ին:
Նույն օրը՝ ժամը 13.45-ին, Ալբերտ Ա.-ն բերման է ենթարկվել բաժին և հայտնել, որ զանգվածները պատկանում են իրեն, պատրաստել է կանեփի բույսերից, իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: