Աշխարհ

30.03.2015 10:01


Ուկրաինայում հնդկական ռազմաօդային ուժերի 5 ինքնաթիռ է կորել

Ուկրաինայում հնդկական ռազմաօդային ուժերի 5 ինքնաթիռ է կորել

«Լենտա»–ի փոխանցմամբ՝ հնդկական ՌՕՈւ–ն հայտնել է Ուկրաինայի տարածքում իր 5 ինքնաթիռի կորստյան մասին։ «ԱՆ-32» փոխադրող 40 ինքնաթիռ թռել էր ուկրաինական «Անտոնով» ավիաշինարարական կոնցեռն՝ վերանորոգման և արդիականացման, սակայն պատվիրատուի մոտ է վերադարձել 35–ը։

2009–ին Հնդկաստանն Ուկրաինայի հետ 400 մլն դոլարով պայմանագիր էր կնքել 104 «Ան-32» ինքնաթիռի արդիականացման համար։ 64–ը պետք է կատարելագործվեր տեղում՝ Քաշպուրում, ուկրաինացի մասնագետների օգնությամբ։

«Ինքնաթիռների երթևեկությանը հնարավոր չի եղել հետևել. դրանք գտնելու դիվանագիտական ջանքերն արդյունք չեն տվել»,–հայտարարել է Հնդկաստանի ՌՕՈւ ներկայացուցիչը։

Դելին հայտարարել է Ուկրաինայի հետ համաձայնագրից հրաժարվելու պատրաստակամության և հնդկական փոխադրող ավիացիայի ամրացման այլ ուղիներ գտնելու մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը