Վրաստանում կազմակերպել են լարիի «թաղումը» (տեսանյութ)
Վրացական ոչ կառավարական մի քանի կազմակերպություն Թբիլիսիում արժեզրկված ազգային արժույթի խորհրդանշական թաղումն է կազմակերպել։ «Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ՝ «Ողբում ենք լարիի համար» ակցիան իրականացել է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի տան մոտ։
«20–ամյա լարին 2 տարվա ծանր հիվանդությունից հետո վախճանվեց»,– լրագրողներին ասել է «Ապրիորի» կազմակերպության նախագահ Բեսո Շենգելիան։
Ակցիայի մասնակիցները բերել էին դագաղ՝ լի լարիի տեսքով թղթով՝ Իվանիշվիլիի պատկերով։
«Նոր շարժում» կազմակերպության անդամներից Գիրշել Բերտայան էլ հայտարարել է, որ հավաքվածները պահանջում են Իվանիշվիլիի կազմավորած գործող կառավարության հրաժարականը, որն աղետալի վիճակի հասցրեց երկրի տնտեսությունը։
Հիշեցնենք՝ 2012–ին միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին դարձավ Վրաստանի վարչապետ, սակայն մեկ տարի անց հրաժարական ներկայացրեց։ Ներկայումս նախարարների կաբինետը ղեկավարում է նրա համախոհը՝ 31–ամյա Իրաքլի Ղարիբաշվիլին։

7or.am