Լրահոս

30.03.2015 02:55


Այսօրվանից սկսվում է Ավագ շաբաթը

Այսօրվանից սկսվում է Ավագ շաբաթը

Այսօրվանից սկսվում է Ավագ շաբաթը: Այն Սուրբ Զատկին նախորդող և Մեծ պահքի վերջին շաբաթն է, որն ավարտվում է Սուրբ հարության՝ Զատկի տոնով։ Այդ ընթացքում հիշվում է Խորհրդավոր ընթրիքը, Հիսուս Քրիստոսի դատավարությունը, տանջանքները, խաչելությունը և թաղումը։ Ավագ շաբաթվա բոլոր օրերի անվանը նախորդում է «Ավագ» բառը, և յուրաքանչյուր օրն ունի իր խորհուրդը.

Ավագ երկուշաբթի՝ Արարչագործության հիշատակի, նաև Անիծված թզենու և տաճարը մաքրելու օր:

Ավագ երեքշաբթի՝ տասը կույսերի հիշատակության, ինչպես նաև հրեաների հարցումներին Քրիստոսի բացատրության ու փարիսեցիների հանդիմանության օր:

Ավագ չորեքշաբթի՝ Տիրոջ մատնության հիշատակի օր:

Ավագ հինգշաբթի՝ Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության օր:

Ավագ ուրբաթ՝ Հիսուս Քրիստոսի ձերբակալության, խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օր:

Ավագ շաբաթ՝ Դժոխքի ավերում, Ճրագալույցի Սբ. Պատարագ:

Կիրակի՝ Սուրբ Զատիկ։

Երկուշաբթի՝ Ննջեցյալների հիշատակության օր՝ Մեռելոց:

Նշենք, որ Մեծ պահքը տևում է 48 օր՝ մինչև Սուրբ Հարության տոնը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը