Լյուբիցը մահվանից առաջ սեռական այլասերման և ինքնասպանության միջոցներ է ուսումնասիրել (տեսանյութ)
Ֆրանսիայի հարավում «Germanwings»–ի ինքնաթիռը կործանելու համար կասկածվող երկրորդ օդաչու Անդերս Լյուբիցը մահվանից առաջ շաբաթներով դուրս չի եկել կայքերից՝ ուսումնասիրելով սեռական այլասերման և ինքնասպանության տարբեր միջոցներ։ Այս մասին հայտնում է «Sunday Express»–ը՝ հղում կատարելով Դյուսելդորֆի ոստիկանության իր աղբյուրներին։ Դա հնարավոր է եղել պարզել Լյուբիցի տան խուզարկության արդյունքում։
Կիրակնօրյա «Bild am Sonntag»–ն էլ հրապարակել է ինքնաթիռի կործանման վերջին րոպեների ձայնագրության սղագրությունը։
Նախ՝ օդանավի հրամանատարը հայտնում է երկրորդ օդաչուին, որ պատրաստվում է մի քանի րոպեով դուրս գալ օդաչուների խցից։ Իսկ երբ նա Լյուբիցին ասում է՝ պատրաստվիր Դյուսելդորֆում վայրէջք կատարելուն, վերջինը պատասխանում է. «Հնարավոր է, տեսնենք»։
Այնուհետև հրամանատարը դուրս է գալիս խցից, և ինքնաթիռը միանգամից սկսում է կտրուկ ցած իջնել։ Այնքան արագ, որ դա նկատում են ավիակարգավարները, սակայն Լյուբիցը չի պատասխանում նրանց կանչերին։ Խցում միանում է ահազանգի ավտոմատ ազդանշանը։ Լսվում է նաև, թե ինչպես է հետ վերադարձած հրամանատարը հարվածում խցի դռանը։ Ուղևորների շրջանում խուճապ է սկսվում, նրանք բղավում են։ Օդանավի հրամանատարը փորձում է կացնով կոտրել խցի դուռը, բայց՝ ապարդյուն։ Նրա վերջին խոսքերն էին. «Բացի՛ր գրողի տարած դուռը»։
Դրանից քիչ հետո ինքնաթիռն աջ թևով բախվում է լեռներին և կործանվում։

7or.am