ՀԱԿ հայտարարությունը՝ Գյումրիում դանակահարության վերաբերյալ
Երեկ, մարտի 28-ին Գյումրիի Թատերական հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ընթացքում, ըստ էության՝ ոստիկանների ներկայությամբ, նրանց անտարբերության ու անգործության պայմաններում, հանրահավաքը խանգարելու ուղարկված սադրիչների կողմից դանակահարվել է «Հիմնադիր խորհրդարանի անդամ» Հրաչ Միրզոյանը։
Քաղաքական ասելիքից, պետական մտածելակերպից ու իշխանության մասին պատկերացումներից բացարձակապես զուրկ Սերժ Սարգսյանի վարչախումբը շարունակում է ապավինել վերջին՝ քրեական ու գողական մեթոդներին։ Պետության ու իշխանության համար մեղկ ու ամոթաբեր, քաղաքական հակառակորդների նկատմամբ իր անզորությունը ցուցադրող հանցավոր այս գործելակերպի դրսեւորումների շարքը օր-օրի երկարում է։ Հիշենք, որ այդօրինակ բռնարարքների թիրախ են դարձել Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամներ Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանը, Սուրիկ Սարգսյանը, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանը, նույն այս կազմակերպության մի շարք անդամներ Բերձորում, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը, Կոնգրեսի Հրազդանի տարածաշրջանի կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը։ Գյումրիում կատարված փոքրոգի դանակահարությունը այս շղթայի հերթական մի օղակն է։
Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է իշխանական ահաբեկչության հերթական այս ակտը եւ համարում, որ իր այսօրինակ գործելակերպով վարչախումբը պարզապես շեշտում է իրենից օր առաջ ազատվելու խնդրի հրատապությունը։