Ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը
Մարտի 29-ին, ժամը 03.32-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Հաղպատ-Շնող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջպետական Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Հաղպատ հատվածի 5-րդ կմ-ում դեռևս չբացահայտված հանգամանքներում «Հունդայի» մակնիշի 34 PV 134 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է կայանված «Կիա» մակնիշի 34 PO 850 պետհամարանիշով ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս սահել և ընկել է Դեբեդ գետը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ 1975 թ. ծնված Ս. Հ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Ալավերդի քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան: