Լրահոս

29.03.2015 14:00


Հրդեհ շենքի նկուղում. կա տուժած

Հրդեհ շենքի նկուղում. կա տուժած

Մարտի 28-ին, ժամը 23.18-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարյան փողոցում` «Հայփոստ» ՓԲԸ-ի մոտակայքում գտնվող կիսակառույց շենքի նկուղային հարկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բուզանդի փողոցի թիվ 101 շենքի (կիսակառույց) նկուղում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.32-ին, մարվել` 23.48-ին: Այրվել է ներքնակ:

Հրշեջ-փրկարարները նկուղից դուրս են բերել ծխահարված 1973 թ. ծնված Խ. Հ.-ին, ով հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը