Լրահոս

28.03.2015 18:16


Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120մմ ականանետերից ու ՌՊԳ-7, ՀԱՆ-17 և ՍՊԳ-9 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 17.000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավաստանշելով հակառակորդի կրակակետերը, դիպուկ կրակով ճնշել են դրանք` շարունակելով պահպանել վերահսկողությունը օպերատիվ-մարտավարական իրադրության նկատմամբ:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը