Լրահոս

28.03.2015 22:03


ՃՏՊ միջպետական Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Մարտունի հատվածում

ՃՏՊ միջպետական Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Մարտունի հատվածում

Մարտի 28-ին, ժամը 18.35-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին (20-րդ կմ) տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջպետական Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Մարտունի հատվածի 21-րդ կմ-ում բախվել են «Օպել» մակնիշի 34 OM 964 և «Օպել» մակնիշի 34 CO 007 պետհամարանիշերով (վարորդ Սուսան Սահակյան ծնվ.1970թ.) ավտոմեքենաները, վերջինս դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը: ՃՏՊ-ի հետևանքով «Օպել» մակնիշի 34 CO 007 պետհամարանիշերով ավտոմեքենայի վարորդը` 1970 թ. ծնված Ս. Ս.-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Մարտունու» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը