ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 27-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Մարաշի գերեզմանատան դիմաց` աղբարկղերի մոտ, զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 7.62 տրամաչափի 64 փամփուշտ, «ՌՊԳ» նռնակ, «Ֆ-1» նռնակ և պայթուցիչ:
Զինամթերք` Մարաշի գերեզմանատան դիմաց