Լրահոս

28.03.2015 21:18


Հայտնաբերվել են փամփուշտներ և ինքնաձիգի փամփշտակալ

Հայտնաբերվել են փամփուշտներ և ինքնաձիգի փամփշտակալ
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 27-ին, ժամը 12.00-ին, հրացանների պահպանման պայմանները ստուգելու նպատակով ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները այցելություն են կատարել 1960 թ. ծնված Գարեգին Ն.-ի բնակարան. տանը կից ավտոտնակի երկաթյա պահարանում, բացի վերջինիս անունով գրանցված «ՏՕԶ 63» տիպի, 16 տրամաչափի, երկփողանի որսորդական հրացանից հայտնաբերվել են տարբեր տրամաչափի` 11 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:
***
Մարտի 27-ին, ժամը 13.20-ին, որսորդական հրացանների պահման պայմանների ստուգման նպատակով, ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները այցելություն են կատարել 1973 թ. ծնված Աբրահամ Ն.-ի տուն, որի ընթացքում տան ննջասենյակի հիմնապատի մեջ պատրաստված պահարանում, բացի վերջինիս անունով գրանցված «Իժ 18» տիպի որսորդական հրացանից, հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 41 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ փամփշտակալ:
Հայտնաբերված զինամթերքն ուղարկվել է ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը