Լրահոս

28.03.2015 13:46


Մարտի 30-ին ՀՀ տարածք Միջերկրական ծովից ցիկլոններ կներթափանցեն

Մարտի 30-ին ՀՀ տարածք Միջերկրական ծովից ցիկլոններ կներթափանցեն

Մարտի 30-ին հանրապետության տարածք Միջերկրական ծովից ներթափանցող ցիկլոնների հետևանքով հորդառատ տեղումներ կլինեն՝ լեռնային շրջաններում ձյան, Արարատյան դաշտում՝ անձրևի տեսքով։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասել է ՏԿԱԻՆ Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Բանախոսի կանխատեսմամբ՝ ապրիլին օդի ջերմաստիճանը Սյունիքում, Լոռիում և Տավուշում 15-17 աստիճանով կնվազի։

ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանի խոսքերով էլ՝ Արարատյան դաշտում ցրտահարության վտանգը կպահպանվի մինչև ապրիլի 20–ը։

«Եղանակն անկանխատեսելի է, և եղել են դեպքեր, երբ ապրիլի վերջին էլ է ցրտահարություն եղել»,–ասել է նա՝ հավելելով, որ սպասվող տեղումները գյուղատնտեսության համար բարենպաստ կլինեն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը