Լրահոս

28.03.2015 12:50


Այս տարի Սևանա լճի մակարդակը կբարձրանա

Այս տարի Սևանա լճի մակարդակը կբարձրանա

Այս տարի գրեթե ամբողջությամբ կլցվեն հանրապետության ջրամբարները։ Այս մասին լրագրողներին ասել է ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանը։

Բանախոսի հավաստմամբ՝ ապրիլ–մայիս ամիսներին կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի 35-40 սմ-ով բարձրացում, իսկ դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 3-8սմ-ով, հետևաբար դրական նախանշաններ կան, որ այս տարին, ի տարբրեություն նախորդ՝ սակավաձյուն տարվա, 1,5 անգամ ավելի ջրառատ կլինի։

Ազիզյանի խոսքերով՝ Սևանա լճից 170 մլն խմ ջուր բաց կթողնեն՝ նախորդ տարվա 260 մլն խմ–ի դիմաց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը