Լրահոս

28.03.2015 16:05


Գողացել էր հարևանուհու բջջային հեռախոսը

Գողացել էր հարևանուհու բջջային հեռախոսը
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 26-ին ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել 1959 թ. ծնված Նիկոլ Բ.-ին, ով խոստովանական բացատրություն է տվել, որ մարտի 13-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, այցելության է գնացել իր հարևանուհի, 1978 թ. ծնված Ռոզա Թ.-ին և օգտվելով բնակարանի մուտքի դռան բաց լինելու և բնակարանատերերի բացակայության հանգամանքից` հյուրասենյակի սեղանից գողացել է Ռոզա Թ.-ի դստեր` 1999 թ. ծնված Լիլիթ Հ.-ին պատկանող բջջային հեռախոսը, որը նույն օրը՝ ժամը 17.00-ի սահմաններում, վերադարձրել է Լիլիթ Հ.-ին:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը