Լրահոս

28.03.2015 11:16


Հակառակորդն առաջին անգամ կիրառել է 120 մմ տրամաչափի ականանետեր

Հակառակորդն առաջին անգամ կիրառել է 120 մմ տրամաչափի ականանետեր
Մարտի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում իրադրության ապակայունացման միտումները:
ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանի Կասպրչիկին տեղեկացրել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին՝ նրա ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ հակառակորդի կողմից դիվերսիոն գործողություններից, տարբեր հրաձգային զենքերից, 60 և 82 մմ տրամաչափի ականանետերից զատ՝ հրադադարի ռեժիմի հաստատումից հետո առաջին անգամ կիրառվել են առավել մեծ՝ 120 մմ տրամաչափի ականանետեր: Սեյրան Օհանյանը նշել է, որ Ադրբեջանի ԶՈւ նման մարտավարության պայմաններում իրադրության սրման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Դեսպան Կասպրչիկը հավաստիացրել է, որ իր լիազորություններից բխող առավելագույն ջանքեր կգործադրի իրադրությունը կայունացնելու ուղղությամբ:
ՀՀ ՊՆ

Այս խորագրի վերջին նյութերը