Աշխարհ

28.03.2015 10:21


Օդանավը կործանած օդաչուն ցանկացել է «այնպիսի բան անել, որը կհիշեն բոլորը»

Օդանավը կործանած օդաչուն ցանկացել է «այնպիսի բան անել, որը կհիշեն բոլորը»

Մարտի 24–ին «Germanwings» ավիաընկերության «Airbus A320» օդանավի միտումնավոր կործանման համար կասկածվող գերմանացի օդաչու Անդրեաս Լուբիցի նախկին ընկերուհին պատմել է, որ նա ցանկանում էր «այնպիսի բան անել, որը կհիշեն բոլորը»:

«Ինքնաթիռի կործանման մասին իմանալով՝ անմիջապես հիշեցի նրա խոսքերը»,–«Bild» պարբերականին պատմել է 26–ամյա աղջիկը՝ հիշելով նաև, որ Լուբիցը հաճախ էր գիշերվա կեսին քնած տեղից վեր թռչում՝ վախեցած բղավելով. «Մենք ներքև ենք ընկնում»:

Վերջին թռիչքից օրեր առաջ բժիշկները պարզել են, որ Լուբիցի առողջական վիճակը թույլ չի տալիս, որ նա թռչի, բայց օդաչուն հաշվի չի առել դա։

Հիշեցնենք՝ օդանավի կործանումից առաջ հիմնական օդաչուն փորձել է դրսից կացնով կոտրել օդաչուների խցիկի դուռը, քանի որ Լուբիցը նրան ներս չի թողել:

Ինքնաթիռում 150 մարդ է եղել. ուղևորների որևէ ամբողջական դի չի հաջողվել հայտնաբերել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը