ՉԼԻՆԵՐ ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ՎԱՂՈՒՑ ՀԱՅ «ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ» ԹԱՏՐՈՆԻ ՎՐԱ ՏԱՊԱՆԱՔԱՐ ԴՐԱԾ ԿԼԻՆԵԻՆՔ
Այսօր Թատրոնի միջազգային օրն է:
Ճիշտն ասած, եթե մեզանում կա մեկը, որն արժանի է շնորհավորհանքի, ապա դա Վարդան Պետրոսյանն է, ով անկախությունից ի վեր հանդես գալով թեկուզ «մեկ դերասանի թատրոնի» ձեւաչափով՝ տեւական ժամանակ անկեղծ հիացմունքի պահեր է պարգեւել հայ հանդիսատեսին: «Թեթեւ, սլացիկ, դյուրաթեք եւ ամուր մի ուրվանկար բեմում, ֆրակավոր մի սատանա, էլեգանտ, հղկված՝ մինչեւ մատների ծայրը, ազատության եւ խաղային տարերքի մեջ իր ձեւը չկորցնող եւ համակրելի բոլոր պահերին»: Ավելի լավ չես բնութագրի Վարդան Պետրոսյան դերասանին, քան դա արել է արվեստագիտության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանը: Այո, մեզանում նրան բաժին է ընկել կատակաբանությունն ու քաղաքական երգիծանքը, բայց նա վեր է դրանից: Այո՛, մեր պետական թատրոններում հաստիքով դերասանները լիքն են, բայց նրանցից ո՞ր մեկն է Վարդանի նման թատերային, պլաստիկորեն արտահայտիչ եւ դինամիկ, ո՞ր մեկն ունի Վարդանի զվարթությունն ու թափը… Ոչ ոք: Եվ ընդհանրապես, մեր պետական թատրոններից ո՞ր մեկն ունի հանդիսատեսների այն քանակը, ինչն ունեցել է Վարդանը: Ոչ մեկը: Ավելին՝ եթե գումարենք պետական բոլոր թատրոնների՝ մեկ տարվա հանդիսատեսների քանակը, այն գուցե ավելի պակաս լինի «գաստրոլյոր» դերասանի՝ Վարդան Պետրոսյանի մի քանի ամիսների ներկայացումների հանդիսատեսների քանակից: Այնպես որ, անցած տարիներին Վարդանը միակն է եղել, որ առանց ճիգի հանդիսատեսին «քաշել» ու բերել է թատրոն: Բայց հիմա բոլորն իրենց հայացքը հառել են պետական թատրոնների կողմը եւ Թատրոնի միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղում: Մեկն, օրինակ, հարցնի Գալուստ Սահակյանին՝ հարգելի՛ խորհրդարանի խոսնակ, որ ուղերձ ես հղում, վերջին անգամ ե՞րբ ես թատրոն գնացել, ո՞ր ներկայացումն ես դիտել, ի՞նչ պիես է բեմադրվել, ո՞վ էր բեմադրիչը, ովքե՞ր էին խաղում, եւ այլն: Դե լավ, չարժե Գալուստին նեղը գցել, մանավանդ որ, վերջին քառորդ դարում մեր պետական թատրոններում նայելու բան չի էլ եղել: Թատրոնը, որ համարվում է հասարակական արձագանքների արտահայտիչը, վաղուց դադարել է այդպիսին լինել: Քանզի անկախությունից հետո թատրոնը դուրս եկավ հրապարակ հանրահավաքների տեսքով: Թատրոնն այսօր էլ Ազգային ժողովում է, ամենուր, բայց ոչ պետական թատրոնների բեմում: Այստեղից նամշահոտ է փչում, ու այն տնօրինողները դեռեւս մնացել ու մնում են 19-րդ, 20-րդ դարերի թատերական գեղագիտության սահմաններում: Վախվորած, անազատ, անգամ՝ կիսաճշմարտություններ ներկայացնելու համար անպիտո, անհետաքրքիր ու անբովանդակ բեմական այս տարածքներում հաստատ կյանքը չես տեսնի: Օրինակ՝ Գալուստի տիպը եւ էլի նման տիպական կերպարներ մեր ժամանակակից կոչվող թատրոններում չես տեսնի: Ուրեմն, թատերական գործիչներն ինչո՞ւ են տարիներով բողոքում, որ հանդիսատես չունեն, կամ տարիներով տրտնջում, թե սերիալները մարդկանց պահում են տներում, ու նրանք թատրոն չեն հաճախում: Գան, որ ի՞նչ տեսնեն, ի՞նչ բեմադրություններ եք ստեղծում, որ գան թատրոն: Մանավանդ որ դուք վազելով գնում եք ու նկարվում սերիալներում: Այս պարագայում էլ հարց է առաջանում՝ ո՞ւմ են պետք պետական թատրոնները: Է՛հ, Վարդան Պետրոսյանն առանց պետբյուջեից մի լումա ստանալու՝ տարիներ շարունակ իր ներկայացումներով թատերական հզոր պոռթկումներ էր առաջացնում, նրա արածն իսկապես մշակութային հեղափոխություն էր. միտքը, ասելիքը, արտահայտչաձեւերն ու արտահայտչամիջոցները՝ մշտապես թարմ ու ակտուալ: Իսկ պետական թատրոններում երկու տասնամյակ կեղծիքն են խնամում ու փայփայում…Պետբյուջեի հաշվին…
Կիմա Եղիազարյան.
ՉԼԻՆԵՐ ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ՎԱՂՈՒՑ ՀԱՅ «ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ» ԹԱՏՐՈՆԻ ՎՐԱ ՏԱՊԱՆԱՔԱՐ ԴՐԱԾ ԿԼԻՆԵԻՆՔ
Այսօր Թատրոնի միջազգային օրն է:
Ճիշտն ասած, եթե մեզանում կա մեկը, որն արժանի է շնորհավորհանքի, ապա դա Վարդան Պետրոսյանն է, ով անկախությունից ի վեր հանդես գալով թեկուզ «մեկ դերասանի թատրոնի» ձեւաչափով՝ տեւական ժամանակ անկեղծ հիացմունքի պահեր է պարգեւել հայ հանդիսատեսին:
«Թեթեւ, սլացիկ, դյուրաթեք եւ ամուր մի ուրվանկար բեմում, ֆրակավոր մի սատանա, էլեգանտ, հղկված՝ մինչեւ մատների ծայրը, ազատության եւ խաղային տարերքի մեջ իր ձեւը չկորցնող եւ համակրելի բոլոր պահերին»:
Ավելի լավ չես բնութագրի Վարդան Պետրոսյան դերասանին, քան դա արել է արվեստագիտության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանը:
Այո, մեզանում նրան բաժին է ընկել կատակաբանությունն ու քաղաքական երգիծանքը, բայց նա վեր է դրանից:
Այո՛, մեր պետական թատրոններում հաստիքով դերասանները լիքն են, բայց նրանցից ո՞ր մեկն է Վարդանի նման թատերային, պլաստիկորեն արտահայտիչ եւ դինամիկ, ո՞ր մեկն ունի Վարդանի զվարթությունն ու թափը…
Ոչ ոք:
Եվ ընդհանրապես, մեր պետական թատրոններից ո՞ր մեկն ունի հանդիսատեսների այն քանակը, ինչն ունեցել է Վարդանը: Ոչ մեկը: Ավելին՝ եթե գումարենք պետական բոլոր թատրոնների՝ մեկ տարվա հանդիսատեսների քանակը, այն գուցե ավելի պակաս լինի «գաստրոլյոր» դերասանի՝ Վարդան Պետրոսյանի մի քանի ամիսների ներկայացումների հանդիսատեսների քանակից:
Այնպես որ, անցած տարիներին Վարդանը միակն է եղել, որ առանց ճիգի հանդիսատեսին «քաշել» ու բերել է թատրոն:
Բայց հիմա բոլորն իրենց հայացքը հառել են պետական թատրոնների կողմը եւ Թատրոնի միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղում:
Մեկն, օրինակ, հարցնի Գալուստ Սահակյանին՝ հարգելի՛ խորհրդարանի խոսնակ, որ ուղերձ ես հղում, վերջին անգամ ե՞րբ ես թատրոն գնացել, ո՞ր ներկայացումն ես դիտել, ի՞նչ պիես է բեմադրվել, ո՞վ էր բեմադրիչը, ովքե՞ր էին խաղում, եւ այլն:
Դե լավ, չարժե Գալուստին նեղը գցել, մանավանդ որ, վերջին քառորդ դարում մեր պետական թատրոններում նայելու բան չի էլ եղել:
Թատրոնը, որ համարվում է հասարակական արձագանքների արտահայտիչը, վաղուց դադարել է այդպիսին լինել: Քանզի անկախությունից հետո թատրոնը դուրս եկավ հրապարակ հանրահավաքների տեսքով: Թատրոնն այսօր էլ Ազգային ժողովում է, ամենուր, բայց ոչ պետական թատրոնների բեմում: Այստեղից նամշահոտ է փչում, ու այն տնօրինողները դեռեւս մնացել ու մնում են 19-րդ, 20-րդ դարերի թատերական գեղագիտության սահմաններում: Վախվորած, անազատ, անգամ՝ կիսաճշմարտություններ ներկայացնելու համար անպիտո, անհետաքրքիր ու անբովանդակ բեմական այս տարածքներում հաստատ կյանքը չես տեսնի:
Օրինակ՝ Գալուստի տիպը եւ էլի նման տիպական կերպարներ մեր ժամանակակից կոչվող թատրոններում չես տեսնի:
Ուրեմն, թատերական գործիչներն ինչո՞ւ են տարիներով բողոքում, որ հանդիսատես չունեն, կամ տարիներով տրտնջում, թե սերիալները մարդկանց պահում են տներում, ու նրանք թատրոն չեն հաճախում:
Գան, որ ի՞նչ տեսնեն, ի՞նչ բեմադրություններ եք ստեղծում, որ գան թատրոն: Մանավանդ որ դուք վազելով գնում եք ու նկարվում սերիալներում:
Այս պարագայում էլ հարց է առաջանում՝ ո՞ւմ են պետք պետական թատրոնները:
Է՛հ, Վարդան Պետրոսյանն առանց պետբյուջեից մի լումա ստանալու՝ տարիներ շարունակ իր ներկայացումներով թատերական հզոր պոռթկումներ էր առաջացնում, նրա արածն իսկապես մշակութային հեղափոխություն էր. միտքը, ասելիքը, արտահայտչաձեւերն ու արտահայտչամիջոցները՝ մշտապես թարմ ու ակտուալ:
Իսկ պետական թատրոններում երկու տասնամյակ կեղծիքն են խնամում ու փայփայում…Պետբյուջեի հաշվին…
Կիմա Եղիազարյան
https://www.facebook.com/kima.yeghiazaryan/posts/804581476297002?pnref=story