Աշխարհ

27.03.2015 20:26


Դոմոդեդովո օդանավակայանում մայրը մոռացել է որդու դին, ում ցանկանում էր վերակենդանացնել

Դոմոդեդովո օդանավակայանում մայրը մոռացել է որդու դին, ում ցանկանում էր վերակենդանացնել

Դոմոդեդովո օդանավակայանում լքված դագաղ են հայտնաբերել, որի մեջ եղել է երիտասարդ տղամարդու դի։ «Москва» գործակալությանն օդանավակայանում հայտնել են, որ դին Իրկուտսկից են տեղափոխել Մոսկվա, և հանձնել տղամարդու մորը։ Բայց նա թողել է դագաղը բեռնատար տերմինալում և հեռացել։

Ավելի ուշ «LifeNews»–ը պարզել է, որ ցինկե դագաղի տեղափոխման համար մայրը վճարել է 150 հազար ռուբլի։ Պարզվել է նաև, որ տղամարդը մահացել է մոտ մեկ տարի առաջ՝ 35 տարեկան հասակում։ Նրա մարմինը զմռսված է եղել և զգալիորեն վնասված միջատների կողմից։

Նշվում է, որ տղամարդու մահվան պատճառը սրտի անբավարարությունն է եղել, սակայն նրա մայրը՝ Իրկուտսկում հայտնի փաստաբան, կարծում է, որ իրենից վրեժ լուծելու համար տղային սպանել են չարակամները։

Այսպիսով, 68-ամյա կինը որոշել է արտաշիրմել որդու մարմինը և տեղափոխել Մոսկվա՝ վերակենդանացնելու նպատակով։ Օդանավակայան հասնելուն պես մոր ինքնազգացողությունը վատացել է։ Նրան առաջին օգնություն են ցուցաբերել, սակայն դրանից հետո կինը չի վերադարձել դագաղի հետևից, այլ ուղիղ գնացել է հիվանդանոց՝ խնդրելու բժիշկներին, որ վերակենդանացնեն իր որդուն։

Եթե 2 շաբաթվա ընթացքում այդպես էլ ոչ ոք չվերադառնա տղամարդու մարմնի հետևից, ապա այն կհուղարկավորեն։ Իսկ դագաղն օդանավակայանում թողած մորն ուղարկել են հոգեբուժարան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը