Տնտեսական

27.03.2015 16:00


Ժամանակավորապես կդադարեցվի էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրումը

Ժամանակավորապես կդադարեցվի էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրումը

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ, ս. թ. մարտի 28-ին՝ ժամը 00.00-ից մինչև մարտի 29-ը՝ ժամը 12.00-ն, կդադարեցվի «Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման» և «File-online» էլեկտրոնային համակարգերի աշխատանքը: Ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ հիշյալ աշխատանքներն իրականացվում են առավել որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով և հայցում հարկ վճարողների ներողամտությունը:

ՀՀ ՖՆ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը