Երևան-Թեհրան չվերթի ուղևորներից մեկի ուղեբեռի մեջ փամփուշտ է հայտնաբերվել
Մարտի 25-ին՝ ժամը 17.50-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Թեհրան չվերթի ուղևորներից մեկի ուղեբեռի մեջ փամփուշտ է հայտնաբերվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երևան-Թեհրան չվերթի ուղևորուհի, 1968 թ. ծնված Կատայոն Շ.-ի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել է անհայտ տ/չ փամփուշտ:
Կատայոն Շ.-ն հայտարարել է, որ փամփուշտն իր ուղեբեռի մեջ է դրել ամուսինը` 1965 թ. ծնված Հուսեյն Մ.-ն։
Կատայոն Շ.-ն և Հուսեյն Մ.-ն բերման են ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին։
Երևան-Թեհրան չվերթի ուղևորներից մեկի ուղեբեռի մեջ փամփուշտ է հայտնաբերվել