«Գորիս» և «Աբովյան» ՔԿ հիմնարկի դատապարտյալները ստացել են նույնականացման քարտեր (լուսանկարներ)
ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում մարտի 25-ին ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿ հիմնարկի 9 և «Աբովյան» ՔԿ հիմնարկի 8 դատապարտյալ ևս ստացան նույնականացման քարտեր:
Նույնականացման քարտեր ձեռք բերելուց հետո դատապարտյալները կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել քաղաքացիաիրավական գործարքներին, մասնավորապես՝ կնքել աշխատանքային պայմանագիր, ձևակերպել տարիքային և հաշմանդամության կենսաթոշակ, տրամադրել լիազորագրեր, համաձայնագրեր և այլն:

Գործընթացը շարունակվում է:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն