Դրամի արժեզրկումն անդրադարձել է նաև հյուրանոցային ծառայությունների գների վրա
Վերջին ամիսներին դրամի արժեզրկումն անդրադարձել է նաև հյուրանոցային ծառայությունների գների վրա. Երևանում դրանք բարձրացել են 20-30%-ով։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասել է «Արմենիա թրավել+ Մ» տուրիստական գործակալության տնօրեն Մարինա Կպրելյանը։
Բանախոսը նշել է, որ հյուրանոցներն այդ թանկացումը չեն պայմանավորում Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Հայաստան ժամանող հյուրերով։ Ըստ նրա՝ Հայաստանում տուրիզմի ակտիվությունը սկսվում է Սուրբ զատկից։
«Այս պահին բոլոր հյուրանոցային համարներն ամրագրված են: Երևանում ավելի մեծ է բարձրակարգ հյուրանոցների պահանջը»,–ասել է Կպրելյանը։
Ասուլիսի մյուս բանախոս, «Ջոել» տուրիստական գործակալության տնօրեն Սոնա Եղիազարյանի խոսքերով էլ՝ մարզային հյուրանոցներում գնաճը կազմում է առավելագույնը 8%:
«Քանի որ Երևանում զբաղված են հյուրանոցային համարները, ապրիլին Հայաստան ժամանող մեր հայրենակիցների համար ամրագրվել են բնակարաններ, սեփական տներ»:

7or.am