Լրահոս

27.03.2015 12:40


Եթե յոթ կետերը կատարվեն, ՀՅԴ–ն պատրաստ է մտնել կոալիցիա

Եթե յոթ կետերը կատարվեն, ՀՅԴ–ն պատրաստ է մտնել կոալիցիա

ՀՀ ԱԺ այսօրվա ճեպազրույցներին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է, որ իրենց ներկայացրած յոթ կետերը կամաց–կամաց կատարվում են։ Մասնավորապես, հետ են կանչվել հայ-թուրքական արձանագրությունները, բիզնեսն իշխանությունից տարանջատելու անհրաժեշտության, խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու մասին է խոսվում:

Ռուստամյանը նշել է, որ ՀՅԴ յոթ կետերի կատարման դեպքում իրենք պատրաստ են կոալիցիա կազմել իշխանության հետ։

Եթե յոթ կետերը կատարվեն, բոլորս կլինենք այնտեղ, որտեղ պետք է լինենք։ Կձևավորվի ընդդիմություն-իշխանություն միասնական համակարգ։ Այդ յոթ կետերով է պայմանավորված՝ ՀՅԴ-ն կոալիցիայում կլինի՞, թե՞ ոչ։ Եթե կատարվեցին, այո՛, կմտնենք կոալիցիա և ավելի շուտ կիրականացնենք այդ բարեփոխումները,–ասել է Ռուստամյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը