Լրահոս

27.03.2015 12:17


Վիճաբանություն շենքի Ն.Ստեփանյան փողոցի մուտքում

Վիճաբանություն շենքի Ն.Ստեփանյան փողոցի մուտքում
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 26-ին՝ ժամը 22.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Երևանի Ն.Ստեփանյան փողոցի շենքերից մեկի բակում կռիվ է, իսկ ժամը 23.00-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթային և ծոծրակային շրջանի սալջարդ վերքեր, ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1960 թ. ծնված Վահան Ս.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 22.00-ին, շենքի մուտքում վիճաբանության ժամանակ 1960 թ. ծնված Համլետ Խ.-ն փայտյա մահակով հարվածել է Վահան Ս.-ի գլխին և պատճառել նշված վնասվածքները:
Ոստիկանության ծառայողները ժամը 22.40-ին Համլետ Խ.-ին իր բնակարանից բերման են ենթարկել բաժին:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը