Բորիս Նեմցովի սպանության նոր ականատես է ի հայտ եկել
ՌԴ-ում փետրվարի 27-ին սպանված քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի ընկերուհի Աննա Դուրիցկայան սպանության միակ ականատեսը չէր: Այդ մասին տեղեկացնում է «Коммерсант» թերթը: Ինչպես պարզել են քննիչները, սպանության պահին Զամոսկվորեցկի կամրջի վրա է գտնվել նաև Եվգենի անունով 27-ամյա մենեջերը, ով աշխատում է Մոսկվայի կազմակերպություններից մեկում:
Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ սպանության ժամանակ Եվգենին, ականջակալներով երաժշտություն լսելով և նայելով հեռախոսի էկրանին, քայլում էր զույգի հետևից:Բարձր երաժշտության պատճառով տղամարդը կրակոցները չի լսել, սակայն երբ նա բարձրացրել է գլուխը, միասին քայլող զույգի փոխարեն մի խումբ մարդկանց է տեսել, իսկ կնոջ կողքին քայլող տղամարդը պառկած էր մայթին: Եվգենին նաև պատմել է, որ նկատել է մի տղամարդու, ով մայթից շտապում էր հայտնվել ճանապարհի երթևեկելի հատվածում, ինչից հետո նստել է տեղական արտադրության սպիտակ մեքենայի հետևի նստարանին, և մեքենան անհետացել է:
Ըստ ականատեսի` սպանված գործչի ընկերուհու կողքին հայտնվել է սև մուշտակով միջին տարիքի կին, ով մի քանի վայրկյան շփվել է Աննայի հետ, ինչից հետո կանայք շարժվել են դեպի առափնյա փողոց տանող աստիճաններ և արագորեն իջել:
Եվգենին նաև հայտնել է, որ իրադարձությունների վայրից քիչ այն կողմ կանգնել էր ձյուն մաքրող մեքենան: Նեմցովի ընկերուհին բջջային հեռախոսով շտապել է մեքենայի վարորդի մոտ, սակայն խոսակցությունը երկար չի տևել, և վարորդը շարունակել է իր երթևեկությունը: Եվգենին պատմել է, որ այդ պահին մայթին պառկած տղամարդը դեռ ողջ էր: Երբ ականատեսը մոտեցել է Նեմցովին և փորձել բարձրացնել նրան, քաղաքական գործչի երեսին փսխում է տեսել. մտածել է, որ նա հարբած է: Սակայն Նեմցովի ընկերուհին հայտնել է, որ տղամարդու վրա կրակել են, ինչից հետո Եվգենին կրկին մոտեցել է մայթին պառկած տղամարդուն, սակայն նա արդեն մահացած է եղել:
Բորիս Նեմցովի սպանության նոր ականատես է ի հայտ եկել
ՌԴ-ում փետրվարի 27-ին սպանված քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի ընկերուհի Աննա Դուրիցկայան սպանության միակ ականատեսը չէր: Այդ մասին տեղեկացնում է «Коммерсант» թերթը: Ինչպես պարզել են քննիչները, սպանության պահին Զամոսկվորեցկի կամրջի վրա է գտնվել նաև Եվգենի անունով 27-ամյա մենեջերը, ով աշխատում է Մոսկվայի կազմակերպություններից մեկում:
Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ սպանության ժամանակ Եվգենին, ականջակալներով երաժշտություն լսելով և նայելով հեռախոսի էկրանին, քայլում էր զույգի հետևից: Բարձր երաժշտության պատճառով տղամարդը կրակոցները չի լսել, սակայն երբ նա բարձրացրել է գլուխը, միասին քայլող զույգի փոխարեն մի խումբ մարդկանց է տեսել, իսկ կնոջ կողքին քայլող տղամարդը պառկած էր մայթին: Եվգենին նաև պատմել է, որ նկատել է մի տղամարդու, ով մայթից շտապում էր հայտնվել ճանապարհի երթևեկելի հատվածում, ինչից հետո նստել է տեղական արտադրության սպիտակ մեքենայի հետևի նստարանին, և մեքենան անհետացել է:

7or.am