Լրահոս

27.03.2015 11:47


Գրպանահատության դեպք թիվ 39 երթուղու ավտոբուսում

Գրպանահատության դեպք թիվ 39 երթուղու ավտոբուսում
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 25-ին՝ ժամը 20.30-ին, 1983 թ. ծնված Արմենուհի Ի.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 18.30-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 12 շենքի մոտ՝ թիվ 39 երթուղու ավտոբուսի սրահում, պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են տարբեր քարտեր և 1500 ՌԴ ռուբլի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1987 թ. ծնված Լևոն Ա.-ն, ով մարտի 26-ին՝ ժամը 12.30-ին, իր տնից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն` ներկայացնելով դրամապանակը:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը