Կարծիք

27.03.2015 11:40


Ո՞վ պիտի աջակցի նրանց, ովքեր իրենց պետության համար առողջությունն են կորցրել (տեսանյութ)

Ո՞վ պիտի աջակցի նրանց, ովքեր իրենց պետության համար առողջությունն են կորցրել (տեսանյութ)

Բաց նամակ պետական այրերին ու բոլոր բոլորին. Ո՞ւմ իրավասության ներքո է այս տղաներին աջակցելու գործը.

Հուզիչ էր լսել իր առողջությունը հանուն հայրենիքի կորցրած նախկին զինվոր Գևորգի պատմությունը: Նման տղաներն են այն օրինակը, որին պիտի հետևեն ապագա զինվորները ու նման տղաների հանդեպ պետական ուշադրությունն է այն երաշխիքը, ինչը պիտի ապագա զինվորների ընտանիքներին ցուցանի, որ իրենք իրենց զավակներին հանձնում են վստահելի ձեռքերի:
Քանի որ ՊՆ-ն մեկ անգամ հոգացել է այս տղայի բուժման ծախսերը ու դա էլ, ինչպես նշում են, իրենց իրավասություններից դուրս հարց է, ապա դիմում եմ մեր պետական այրերին ՝ո՞ւմ իրավասության ներքո է հոգալ այս տղայի առողջության վերականգնման ծախսերը...ո՞վ պիտի աջակցի նրանց, ովքեր իրենց պետության համար առողջությունն են կորցրել:
Ու վերջում, սիրելի ժողովուրդ, բոլորս, մեր կարողացածի չափով օգնենք այս ու առողջությունը կորցրած մյուս զինվորներին ընտանիքներին, քանի որ նրանք նաև մեզ պաշտպանելու համար են այսօր գամված անկողնուն:

Առաջին տեսանյութի հերոսի՝ Գևորգի համար բացված հաշվեհամար. UNIBANK AMD 24100321447500
USD 24100321447501
EUR 24100321447502, մոր հեռախոսահամարը՝(095-79-68-70) (010-63-32-77)

Երկրորդ տեսանյութի հերոսի՝ Մայիս Գեղամյանի համար բացված հաշվեհամար. հոր` Պետրոս Գեղամյանի անունով «ՎՏԲ-Հայաստան» բանկում բացվել է հաշվեհամար
AMD-16004103765804
USD- 16004103765805
EUR- 16004103765806
RUR- 16004103765807
Մայիս Գեղամյանի մոր՝ Գայանեի համարն է՝ 093 81 88 04, հոր՝ Պետրոսի համարն է՝ 098 65 01 10

Զար Դիլանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը