Աշխարհ

27.03.2015 11:22


«A320» ինքնաթիռի երկրորդ օդաչուն հոգեկան խնդիրներ է ունեցել

«A320» ինքնաթիռի երկրորդ օդաչուն հոգեկան խնդիրներ է ունեցել

«Bild» պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրներին, գրել է, որ Ֆրանսիայի հարավում կործանված «Airbus A320» ինքնաթիռի երկրորդ օդաչուն` Անդրեաս Լուբիցը, հոգեկան խնդիրներ է ունեցել։ Նա 1,5 տարի եղել է հոգեբուժարանում։ Ավելին, Լուբիցին տրամադրված օդաչուական արտոնագրում նշված է, որ նա պարբերաբար պետք է հետազոտություններ անցնի:

Հիշեցնենք՝ Մարսելի դատախազը հայտարարել էր, որ «A320»-ի երկրորդ օդաչուն միտումնավոր է կործանել ինքնաթիռը։

Նշենք նաև, որ Լուբիցի տան խուզարկության ժամանակ կարևոր ապացույց է հայտնաբերվել, սակայն թե կոնկրետ ինչ, առայժմ չի հրապարակվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը