Աշխարհ

27.03.2015 11:00


«Apple»–ի տնօրենն իր ողջ կարողությունը կտրամադրի բարեգործությանը

«Apple»–ի տնօրենն իր ողջ կարողությունը կտրամադրի բարեգործությանը

«Apple» ամերիկյան ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքը ծրագրում է իր ողջ կարողությունը ծախսել բարեգործության վրա։ «ТАСС»–ը հայտնում է, որ Քուքը մտադիր է իրեն պահել միայն այն գումարը, որն անհրաժեշտ է իր զարմիկի կրթության ծախսերը հոգալու համար։ «Apple»–ի գործադիր տնօրենն իր այս մտադրության մասին հայտնել է «Fortune» ամսագրին տված հարցազրույցում։ Վերջինի հաշվարկներով՝ Քուքի կարողությունը կազմում է ավելի քան 800 միլիոն ամերիկյան դոլար, որը նա մտադիր է նվիրաբերել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործին, մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև բարեփոխել Միացյալ Նահանգներ ներգաղթի համակարգը:

«Ոզում եմ նմանվել լճակի մեջ նետված քարին, որից փոփոխությունների շրջանակներ են տարածվում»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը