Լրահոս

27.03.2015 10:46


Քրեակատարողական հիմնարկների նոր պետեր են նշանակվել

Քրեակատարողական հիմնարկների նոր պետեր են նշանակվել

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հրամաններով չորս քրեակատարողական հիմնարկների նոր պետեր են նշանակվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից:

Մասնավորապես՝ ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը փոխադրման կարգով նշանակվել է «Կոշ» ՔԿՀ պետի պաշտոնում, «Գորիս» ՔԿՀ պետ Արտուշ Մաքունցը փոխադրման կարգով նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի պաշտոնում, «Կոշ» ՔԿՀ պետ Ավետիս Ստեփանյանը փոխադրման կարգով նշանակվել է «Գորիս» ՔԿՀ պետի պաշտոնում, իսկ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Արամ Խաչատրյանը փոխադրման կարգով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում:

Այս խորագրի վերջին նյութերը