Արտակ Խաչատրյանի գործով հրապարակման ենթակա որևէ տեղեկատվություն չկա
«Կասեցում» նախաձեռության անդամ Արտակ Խաչատրյանին առևանգելու և ծեծի ենթարկելու գործով որևէ տեղեկատվություն չի հրապարակվում։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը «7օր»–ին ասել է, որ այս պահին հրապարակման ենթակա տեղեկատվություն չկա։
–Ակտիվ քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվում, և քննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ այս փուլում հնարավոր չէ հրապարակել,–նշել է Ս. Տռուզյանը։
Հիշեցնենք, որ Արտակ Խաչատրյանին փետրվարի 7–ին դիմակավորված և զինված անձինք առևանգել և մի քանի ժամ շարունակ դաժան ծեծի էին ենթարկել։

7or.am