Լրահոս

26.03.2015 19:51


Երևանի քննչական վարչությունը կունենա առանձին վարչական շենք

Երևանի քննչական վարչությունը կունենա առանձին վարչական շենք

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվել է ՀՀ քննչական կոմիտեին հատկացնել ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնին ամրացված Երևան քաղաքի, Ազատության պողոտայի թիվ 26 հասցեում գտնվող 1597,8 քառակուսի մետր մակերեսով մասնաշենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը:

Կառավարության որոշումը պայմանավորված է ՀՀ քննչական կոմիտեի աշխատանքային պայմանները բարելավելու և տարածքային ստորաբաժանումների համար առանձին վարչական շենքեր տրամադրելու անհրաժեշտությամբ:

Նախատեսվում է, որ նշված տարածքում կտեղակայվի Երևանի քննչական վարչությունը։

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում պետք է ապահովվի գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը