Աշխարհ

26.03.2015 17:04


Մարսելի դատախազ. ««A320» օդանավը թերևս միտումնավոր կործանել է երկրորդ օդաչուն»

Մարսելի դատախազ. ««A320» օդանավը թերևս միտումնավոր կործանել է երկրորդ օդաչուն»

Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը հայտնել է, որ ֆրանսիական Ալպերում «A320» օդանավը թերևս միտումնավոր կործանել է երկրորդ օդաչուն: Ինչպես փոխանցում է «The Guardian»–ը, դատախազը սա հայտարարել է «սև արկղերից» ստացված տվյալների հիման վրա։ Նա նշել է, որ վթարի ժամանակ երկրորդ օդաչուն՝ 28-ամյա գերմանացի Անդրեաս Լուբիցը, միայնակ է եղել օդաչուների խցիկում։ Ավելին՝ հրաժարվել է խցիկի դուռը բացել, երբ օդանավի հրամանատարը դուրս գալուց 10 րոպե անց ցանկացել է ներս մտնել, և սեղմել է օդանավը կտրուկ ցած իջեցնելու կոճակը։ Դատախազը նշել է նաև, որ մինչև վթարի վերջին պահը երկրորդ օդաչուն ողջ է եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը