Արքայազն Չարլզի նամակները կարող են զրկել նրան գահից
Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը թույլատրել է հրապարակել արքայազն Չարլզի նամակները՝ հասցեագրված երկրի կառավարությանը։ Այս մասին գրում է «Վեստի»–ն։
2004-2005թթ. նամակագրությունը, սակայն, սպառնում է արքայազնի՝ թագավորության գահը ժառանգելու իրավունքին։ Բանն այն է, որ բրիտանացի միապետերը միայն պաշտոնապես են ղեկավարում երկիրը. քաղաքականությանը խառնվել նրանց արգելվում է։ Ուելսի արքայազնը չի կարողացել պահպանել քաղաքական չեզոքությունը։
2005–ին«Guardian»–ի լրագրողները տեղեկացան, որ Չարլզը նամակագրության մեջ է կառավարության անդամների հետ, և պահանջեցին հրապարակել դրանք՝ տեղեկատվության ազատության մասին օրենքին հղումով։
27 նամակի վերաբերյալ դատական գործն ընթանում է արդեն 10 տարի։ Գերագույն դատարանը վերջապես կայացրել է իր վճիռը՝ լրագրողների պահանջը համարելով օրինական։ Որոշումը ոգևորել է միապետության հակառակորդներին։
Առայժմ հայտնի չէ՝ երբ կհրապարակվեն նամակները, և ինչ բովանդակություն ունեն դրանք, սակայն արքայական ընտանիքում իրավիճակը շարունակում է լարվել. Չարլզը Եղիսաբեթ 2–րդի անմիջական գահաժառանգն է, և հայտնի չէ՝ ինչպես այս պատմությունը կանդրադառնա արքայազնի հետագա ճակատագրի վրա։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ նա այնքան էլ խանդավառված չէ թագավոր դառնալու հեռանկարով։ Սակայն Բուքինգեմյան պալատը հերքեց այդ լուրերը։
Արքայազն Չարլզի նամակները կարող են զրկել նրան գահից
Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը թույլատրել է հրապարակել արքայազն Չարլզի նամակները՝ հասցեագրված երկրի կառավարությանը։ Այս մասին գրում է «Վեստի»–ն։
2004-2005թթ. նամակագրությունը, սակայն, սպառնում է արքայազնի՝ թագավորության գահը ժառանգելու իրավունքին։ Բանն այն է, որ բրիտանացի միապետերը միայն պաշտոնապես են ղեկավարում երկիրը. քաղաքականությանը խառնվել նրանց արգելվում է։ Ուելսի արքայազնը չի կարողացել պահպանել քաղաքական չեզոքությունը։
2005–ին «Guardian»–ի լրագրողները տեղեկացան, որ Չարլզը նամակագրության մեջ է կառավարության անդամների հետ, և պահանջեցին հրապարակել դրանք՝ տեղեկատվության ազատության մասին օրենքին հղումով։

7or.am