Լրահոս

26.03.2015 16:50


Մեկ տարում Եվրոպայից ավելի քան 5000 հայաստանցի քաղաքական ապաստան է խնդրել. ՄԱԿ-ի զեկույց

Մեկ տարում Եվրոպայից ավելի քան 5000 հայաստանցի քաղաքական ապաստան է խնդրել. ՄԱԿ-ի զեկույց

Աշխարհի ամենաբարեկեցիկ 44 երկրներում, որտեղ ամենամեծն է քաղաքական ապաստան հայցողների թիվը, 2014 թվականին Հայաստանից քաղաքական ապաստան ստացել է 220 մարդ: Այսպիսի տվյալներ են արձայագրված ՄԱԿ-ի՝ փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից հրապարակված 2014 թվականին վերաբերող զեկույցում:

«newsline.am»–ը գրում է, որ 2013 թվականին Հայաստանից այս 44 երկրներում քաղաքական ապաստան ստացել է թվով 320 մարդ: 2010-ից ի վեր՝ քաղաքական ապաստան ստացած հայերի թիվը կազմել է 1240: Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանից 44 երկրներում քաղաքական ապաստան ստացածների թիվը 2014-ին կազմել է 390 մարդ՝ նախորդ տարվա 290-ի համեմատ: 2014-ին աշխարհի ամենաբարեկեցիկ 44 երկրներից քաղաքական ապաստան ստացած վրացիների թիվը կազմել է 1790 մարդ՝ 2013-ին գրանցված 720-ի փոխարեն:

Ըստ զեկույցի՝ 2014 թվականին աշխարհի 44 երկրներից քաղաքական ապաստան է հայցել Հայաստանից 5,242 մարդ: 2013 թվականին այդ թիվը եղել է 4,841:

Այսպիսով՝ նախորդ երկու տարիների ընթացքում 44 ամենաբարեկեցիկ երկրներից քաղաքական ապաստան է հայցել 10,083 մարդ Հայաստանից: Նշենք, որ նրանց մեծ մասը քաղաքական ապաստան է խնդրել Եվրապայի երկրներից:

Այսպես, Եվրոպական երկրներից քաղաքական ապաստան հայցած հայաստանցիների թիվը 2014-ին կազմել է 5,050 հոգի, որոնցից 4,930-ը՝ ԵՄ անդամ երկրներից: 2013-ին Հայաստանից եվրոպական երկրներից ապաստան հայցածների թիվը կազմել է 4,649 մարդ, որոցից 4,493-ը՝ ԵՄ երկրներից:

Ընդհանուր առմամբ, Եվրոպայից քաղաքական ապաստան հայցած հայաստանցիների թիվը 2013-2014 թվականներին կազմել է 9,699 մարդ: Նրանցից 9,423-ը ապաստան են հայցել Եվրամիությունից:

Համեմատության համար նշենք, որ 2014 թվականին Եվրոպայից ապաստան հայցած ադրբեջանցիների թիվը կազմել է 2,617-ը մարդ, իսկ 2013-ին՝ 2,437: Նրանց ընդհանուր թիվը կազմել է 5,054 մարդ, որոնցից 4,930-ը դիմել եմ ԵՄ երկրներին:

Մանրամասները՝ «newsline.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը