Լրահոս

26.03.2015 15:31


Առևտրի կենտրոնի խանութներից շրջազգեստներ գողացած կնոջը հայտնաբերել են

Առևտրի կենտրոնի խանութներից շրջազգեստներ գողացած կնոջը հայտնաբերել են

Ոստիկանությունից հայտնում են, որ Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 1992 թ. ծնված Աննա Ա.-ն 2014 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ծիծեռնակաբերդի խճուղում գործող առևտրի կենտրոնի հագուստի խանութներից կատարել է մի շարք գողություններ:
Բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 24-ի երեկոյան Աննա Ա.-ն ներկայացել է բաժին և խոստովանել, որ նշված ժամանակահատվածում առևտրի կենտրոնի հագուստի տարբեր խանութներից 8 անգամ շրջազգեստ է գողացել:
Գողոնի մի մասն առգրավված է:
Տուժողները գողության մասին նախկինում ոստիկանություն չեն հայտնել:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը